запомнить
Войти
Найти Рейтинг авторов

На моём языке..

Ու թափառեց կրկին հոգին միայնակ ու ցավեց նորից սիրտը փշերով պատված...

Բարև սիրելիս, Քեզ անչափ կարոտել եմ: Գրում եմ հեռվից, շատ հեռվից, գրում եմ , որովհետև այլ ճանապարհ այլևս չեմ տեսնում:
Այս առավոտ, ինչպես շատ առավոտներ , արթնացա հույսով , որ կգտնեմ քեզ կողքիս, ու ինչպես միշտ սառը բանականությունս սառը հեգնանքով ծիծաղեց դեմքիս:
Որքն եմ ուզում պատմեմ քեզ այն ինչ զգում եմ, այն ինչ կատարվում է մեջս, բայց ինչպե՞ս: Քանի քանի անգամ եմ փորձել մոտենալ քեզ և ուղղակի նայելով աչքերիդ մեջ ասել այն բառերը, որ օժտված են սրտեր միացնելու գերբնական ուժով՝ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Բայց...Էհհհհ...
Հունվարյան մռայլ եղանակ, ցուրտ փողոց, գորշ պատկերներ, այս ու այն կողմ շտապող մարդիկ, նյարդեր սղոցող մեքենաների անվերջ սլացք, և հանկարծ և հանակարծ ԴՈՒ...
Հավերժություն տևող մի ակնթարթ...
Աչքերիս այլևս ոչինչ չի երևում, բացի մի զույգ ժպտացող , այրող ու կանչող աչքերից, որոնց փայլը շլացնում է ու ջերմացնում ցրտից սառած ժպիտն ու կարոտից նվաղած սիրտս:
05 января 2011 мне нравится
оценили: Твоя психика*
Комментарии:
мой язык тоже.
как красиво..класс

Армяночка_от_души 25 июня 2011


 
 

Narin

Stepanakert

Была 15 декабря 2011