запомнить
Войти
Найти Рейтинг авторов

Опять на моём..

...Դու կաս իմ մեջ... Համառորեն մխրճվել ես հոգուս ամենախոր անկյունները ու չես ուզում դուրս գալ, որպեսզի հոգիս գոնե մի քիչ հանդարտվի էությունս հրատող ցավից:Բայց... դու վաղուց արդեն իմ հոգու մի մասն ես:Ոչ, ոչ, դու հենց իմ հոգին ես: նալով դու քեզ հետ կտանես հոգիս ու այնտեղ ծվարած ամենախոր ու ամենաջերմ երազներս ու հույսերս:Ու ես կդառնամ դատարկ, կդադարեմ ապրել:Բայց լինել քեզ հետ չեմ կարող, չեմ ուզում:Իսկ առանց քեզ ապրել... անզոր եմ:Երբ չեմ զգում ժպիտդ, չեմ կարդում աչքերդ, երբ չեմ տեսնում քեզ մի որոշ ժամանակ, սկզբում սիրտս մորմոքում է մի հզոր ցավ, ավելի հզոր քան իմ սերն է:Ու իմ սիրո ծովը վերածվում է տառապանքի օվկիանոսի:Սիրտս դառնում է այնքան փոքր տեղավորելու համար այդքան մեծ ցավը , որ պայթում է, և տառապանքի ու ցավի կաթիլները շիթ առ շիթ կաթում են հոգուս մեջ ու թունավորում այն, թունավորում կյանքս: Հանկարծ էությունս մշուշում է մի անդիմադրելի ցանկություն. ընդմիշտ, հավերժ մոռանալ քեզ: Երբեք չհիշել, որ եղել ես, կաս, ու չմտածել անգամ, որ կլինես:Սկսում եմ սիրտս պատնեշել անխոցելի թվացող պատով, որպեսղի քեզ էլ ինձ մոտ չթողնեմ: Սակայն երբ տեսնում եմ քեզ, ամեն ինչ փուլ է գալիս: Իմ մեջ ինչ-որ ուժ կա, որ ինձնից հզոր է, որ քեզ է ենթարկվում, որ քաոսում է հոգիս: Քո մի ժպիտը, մի հայաքը կարողանում են խորտակել այն արգելքները, որ ստեղծում եմ մեզ բաժանելու համար: Եվ նորից կամքս դառնում է սիրուս գերին:Քո հայացքը այրում է հոգիս, քո ժպիտը հավերժ դաջված է այնտեղ, իսկ աչքերդ միակ փարոսն են հոգիս սքողած ականակիր խավարում: ... Դու կաս իմ մեջ... Ինչքան էլ փորձում եմ, ինչքան էլ պայքարում եմ... դու կաս իմ մեջ... Ահավոր է երբ պայքարում ես շրջապատիդ դեմ ընտանիքիդ, ընկերներիդ, նույնիսկ ամբողջ աշխարհի: Բայց էլ ավելի ահավոր է, երբ պայքարում ես ինքդ քո դեմ: Երբ բանականությունդ ու սիրտդ պատերազմում են ավերակների վերածելով հոգիդ: Ու անխիղճ բանականությունդ անդադար կրկնում է, որ պետք է մոռանաս, պետք է չսիրես հիշեցնելով այն ցավը, որ պատճառել է նա քեզ, իսկ անմիտ սիրտդ խելակորույս գոռում է, որ ներես, որ սիրես, որ հանձնվես սիրուդ ծփանքին... Բայց... Բանակաությունը չունի սիրտ, այնպես ինչպես սիրտը բանականություն.
Комментарии:
Не вижу смысла в этой записи :(

catas1403 09 января 2011

я тоже...

i..r,,i,,s,,k .. 09 января 2011

нужен перевод...

Zelena 09 января 2011

это армянский, что то о душе человеческой, как воплощение любви.

Zelena 09 января 2011

да,это Армянский,но хочу заметить что некоторые слова не правильно написаны!

Bonnye 09 января 2011

Извините за неправельные слова..а смысла не видно,потому что наверное вы не понимаете о чём речь..

Narin 09 января 2011

гмм...смысл выкладывать такие записи на сайт, где большинство не знает этого языка? прилагайте перевод тогда.
естественно, мы не понимаем, о чем речь.

KantaKa 09 января 2011


 
 

Narin

Stepanakert

Была 15 декабря 2011